Ադրբեջանը չի բնակեցնում իր վերահսկողության տակ անցած շրջանները. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«44-օրյա պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած շրջաններում մինչ օրս ադրբեջանցիները բնակություն չեն հաստատել։ Արցախցիները պատմում են, որ գրեթե ամեն տեղ, այդ թվում` Հադրութում, Շուշիում, նրանք թափով շինարարական աշխատանքներ են իրականացնում, ճանապարհն են սարքում, Ֆիզուլիում՝ օդանավակայան, գրեթե բոլոր շրջաններում՝ ռազմաբազաներ, զորանոցներ, սակայն չեն բնակեցվում:
Սովորական բնակիչներ չեն գալիս ապրելու Արցախում: Միայն զինվորականներն են հերթապահում այստեղ, իսկ որոշ շրջաններ էլ, ինչպես, օրինակ, Շուշին, տուրիզմի գոտի է դարձել ադրբեջանցիների համար։ Ադրբեջանական բաց աղբյուրների տեղեկատվության համաձայն՝ Ալիեւին առաջնահերթ հուզում է հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի ու դելիմիտացիայի հարցը, որից հետո նոր կսկսեն շրջանները բնակեցնել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: