Երկու կանայք փողոցում ծեծել են կիսամերկ կնոջը
ՌԴ Բաշկորտոստանի Հանրապետությունում ավարտել են փողոցում կիսամերկ աղջկան ծեծի ենթարկելու հետաքննությունը։ Այս մասին հայտնում է kp.ru-ն՝ տարածաշրջանային ՆԳՆ մամուլի ծառայությանը հղումով։
«Մարմնական վնասվածքներ ստացած քաղաքացին հրաժարվել է պահանջներից»,- պարզաբանել են վարչությունից։
Միջադեպը տեղի է ունեցել Ուֆայի Օկտյաբրյա պողոտայի թիվ 55 տան մոտ։ Սոցցանցերում հրապարակված տեսանյութում երեւում է, թե ինչպես է տուժողը ներքնազգեստով նստած մայթին։ Այդ պահին կանայք ոտքով հարվածում են նրան, ապա նրանցից մեկը ոտքով հարվածում է աղջկա դեմքին, որից հետո տուժածն ընկնում է։ Միաժամանակ հարձակվողները տեսախցիկի առաջ նկարահանում են տեղի ունեցողը։
Միջադեպի ականատեսներից մեկի խոսքով՝ կանայք պատռել են նրա հագուստը և շորերով երկու ճամպրուկ նետել աղբարկղը։ Ծեծից հետո նրանք տուժածին կիսամերկ թողել են փողոցում։
«Աղջիկը օգնություն է խնդրել ուրիշներից և փորձել է մեքենա գտնել ու հեռանալ։ Նա բղավել է, և երկու սադիստ սպառնացել են բռնությամբ։ Տղամարդիկ փորձել են օգնել աղջկան, սակայն կռվող ընկերուհիները բռունցքներով հարձակվել են նրանց վրա, նրանք անմիջապես նահանջել են։ Դրանից հետո գնացել են տուն, ոստիկանները տարել են ծեծված կնոջը»,- պատմել է ականատեսը։