Մադրիդում կայացած բանակցություններից հետո Ֆինլանդիան, Շվեդիան և Թուրքիան համատեղ հուշագիր են ստորագրել
Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարները համատեղ հուշագիր են ստորագրել Մադրիդում Հելսինկիի և Ստոկհոլմի՝ ՆԱՏՕ-ին միանալու հեռանկարների շուրջ բանակցությունների արդյունքում, հայտնում է NTV հեռուստաալիքը։ Այն հաշվի է առնում անվտանգության ոլորտում Թուրքիայի պահանջները, և այժմ Անկարան պատրաստ է աջակցել այդ երկրների՝ դաշինք մտնելուն։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։
«Ուրախ եմ հայտարարել, որ մենք այժմ ունենք համաձայնագիր, որը ճանապարհ է հարթում Շվեդիային և Ֆինլանդիային ՆԱՏՕ-ին միանալու համար: Նրանք հուշագիր են ստորագրել, որն անդրադառնում է Թուրքիայի մտահոգություններին, ներառյալ սպառազինությունների վերահսկումը և ահաբեկչության դեմ պայքարը։ Ձեռք բերված առաջընթացի լույսի ներքո Թուրքիան պատրաստ է աջակցել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը»,- ասել է Ստոլտենբերգը։
Չորեքշաբթի օրը Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կորոշի, թե արդյոք Ֆինլանդիային և Շվեդիային դաշինք կհրավիրեն, ասել է գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Ըստ նրա՝ Թուրքիան Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ հուշագիր է ստորագրել, որը թույլ է տալիս նրանց անդամակցել ՆԱՏՕ-ին և վերաբերում է Անկարային զենք վաճառելուն և ահաբեկչության դեմ պայքարին։
Ստոլտենբերգը նաև ասել է, որ Ֆինլանդիան և Շվեդիան պատրաստ կլինեն աշխատել Թուրքիայի հետ ահաբեկչության մեջ մեղադրվողներին արտահանձնելու համար, սակայն որոշումները կկայացվեն այդ երկրների օրենքներով։