Պուտինն իրավունք է ստացել հատուկ միջոցներ սահմանել արտարժույթի վաճառքի համար
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որն առանձին օրենսդրական նորմով սահմանում է պետության ղեկավարի իրավունքը՝ պատժամիջոցների պայմաններում սահմանելու ֆինանսական կայունությունն ապահովելու հատուկ միջոցներ։ Փաստաթուղթը հրապարակված է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում։
Նախագահը հնարավորություն է ստացել՝ արգելել ցանկացած գործարքի իրականացումը կամ դրանց համար հատուկ թույլտվություն սահմանելը, այդ թվում՝ արտարժույթի գործարքները, փոխել արտարժույթի պայմանագրերով ստանձնած պարտավորությունները, պահանջներ սահմանել պարտքային պարտավորությունների, արժեթղթերի և այլ ֆինանսական պարտավորությունների ձեռքբերման կամ օտարման համար։
Հատուկ միջոց կարող են դառնալ նաև երկրի արտարժույթի ներքին շուկայում արտարժույթի պարտադիր վաճառքը, բորսայում արտարժույթի առուվաճառքի պահանջները: Նախագահն առանձին իրավունք կստանա՝արգելել հաշիվներ և ավանդներ բացելը և դրանցով գործառնություններ իրականացնելը, այդ թվում՝ նա կարող է սառեցնել Ռուսաստանի ցանկացած ռեզիդենտի կամ ոչ ռեզիդենտի գումարային միջոցները կամ այլ գույքը։
Նախագահը կարող է այդ լիազորություններից մի քանիսը փոխանցել կառավարությանը և Կենտրոնական բանկին։ Պետդուման օրենքը երրորդ ընթերցմամբ ընդունել է հունիսի 8-ին, իսկ հունիսի 22-ին հավանության է արժանացել Դաշնության խորհրդի կողմից։