Երևանի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել
Հունիսի լույս 24-ի գիշերը ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի ոստիկանները Սարյան և Լեոյի փողոցների խաչմերուկում հայտնաբերել ու, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել երեք երիտասարդի՝ «ԲՄՎ» մակնիշի մեքենայով հանդերձ։
Ուղևորը պատուհանից ծխախոտի տուփ էր նետել, իսկ վարորդը մեքենայից իջնելիս ձեռքի պոլիէթիլենային տոպրակն էր գցել:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պլաստմասսե առարկայի մասնիկներ և մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգված:
Ուղևորներից մեկի անձնական խուզարկությամբ էլ հայտնաբերվել են ապակյա գլանակներ:
Նշանակվել են փորձաքննություններ: Հանգամանքները պարզվում են։