Michelin-ը մինչև 2022թ. վերջը կհեռանա Ռուսաստանից
Ավտոդողերի արտադրման ֆրանսիական Michelin ընկերությունը նախատեսում է բիզնեսը Ռուսաստանում մինչև տարեվերջ հանձնել տեղի ղեկավարությանը, գրել է Echos թերթը՝ հղում կատարելով ընկերության հայտարարությանը։
«Խումբը ստիպված է մինչև 2022թ. վերջը տեղի ղեկավարությանը հանձնել Ռուսաստանում իր գործունեությունը և սերվիսների ու արդյունաբերական գործողությունների վերահսկողությունը»,- պարբերականը մեջբերել է Michelin-ի հայտարարությունը։
Ընկերությունում հայտարարել են, որ այդ կերպ փորձում են առավել բարենպաստ պայմաններ ստեղծել իրենց աշխատակիցների համար։