Թուրքիայում հայտարարել են, որ Շվեդիան և Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին միանալու միայն մեկ ճանապարհ ունեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Ֆինլանդիան եւ Շվեդիան պետք է հաշվի առնեն Թուրքիայի մտահոգությունները անվտանգության ոլորտում, այլ ընտրություն լինել չի կարող:
«Դաշինքի անդամ յուրաքանչյուր երկիր պետք է ելնի այն սկզբունքից, որ ՆԱՏՕ-ի երկրներից մեկի դեմ սպառնալիքն ընդհանուր սպառնալիք է։ Ուստի Ֆինլանդիայի եւ Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցութան համար անհրաժեշտ է հաշվի առնել Թուրքիայի մտահոգություններն անվտանգության ոլորտում, այլ ընտրություն լինել չի կարող»,- ասել է թուրք առաջնորդը Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մեկնելուց առաջ:
Էրդողանը նաեւ հավելել է, որ Թուրքիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի եւ ՆԱՏՕ-ի երկրների հանդիպումից հետո պարզ կդառնա սկանդինավյան երկրների դիրքորոշումը։ Նա նշել է, որ «ոչ թե դատարկ խոսակցություններ, այլ կոնկրետ արդյունքներ» է ակնկալում։