Ի՞նչ հերթական դավերն է նյութում Աննան Օզարարատի հետ Ֆրանսիայում. Գեղամ Նազարյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այդ հայտարարությունները հատուկ է անում, որպեսզի մարդկանց մոտ լարվածություն եւ հուսահատություն առաջացնի։ Այս մասին այսօր՝ հունիսի 28-ին, դատարանի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Անակնկալ չէ այն, ինչն ինքն ասում է։ Անակնկալն այն է, որ մեծ բազմություն մտնում է այդ խաղի մեջ, պատասխանում է ոչ թե՝ մենք կանք, լինելու ենք, շատանալու ենք, այլ՝ երկրի գերեզմանաքարն են պատվիրում։ Մեր խնդիրը Նիկոլի սարդոստայնից դուրս գալն է։ Այն մարդը, որը մտածում է, որ կարող է դատարանով հասնել Նիկոլի վարչապետության պայմաններում արդարադատության, հասկանա՝ ոչ, խնդիրը մի հոգու մեջ է․ Նիկոլը չլինի վարչապետ, ամեն ինչ միանգամից փոխվելու է»,- ասաց Գեղամ Նազարյանը։
Ըստ պատգամավորի՝ Նիկոլ Փաշինյանը զբաղված է մարդկանց վախեցնելով․ «Այ եթե չհամաձայնվեք, պատերազմ կլինի»։
Գեղամ Նազարյանի խոսքով՝ Փաշինյանի ասուլիսը կազմակերպելու նպատակը Ռուսաստանի վրա կրկին «ցեխ շպրտելն էր»․ «Ծանրագույն մեղադրանքներ ներկայացրեց, որից էլի տուժելու է Հայաստանը»։