Փաշինյանի դեմ բողոքի քննությունից հետո դատարանի բակում իրավիճակը լարվեց․ կարգադրիչը և զոհվածի հարազատը քաշքշեցին իրար
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունից հետո դատարանի բակում իրավիճակը լարվել էր։
Կադրերում երևում է, թե ինչպես են զոհված զինծառայողի հարազատը եւ դատական կարգադրիչը միմյանց քաշքշում։
Իրավիճակը հանդարտեցնում էին ներկաները։
Նշենք, որ դեռեւս 2021 թվականի հունիս ամսին նրանք հանցագործության մասին հաղորդում էին ներկայացրել, մասնավորապես, պահանջելով քրեական գործ հարուցել Նիկոլ Փաշինյանի կողմից կատարված առերեւույթ պետական դավաճանության փաստի առթիվ։