Համացանցում են հայտնվել լուսանկարներ և տեսանյութեր, ինչպես են երկրպագուները հրաժեշտ տվել Շատունովին. Մանրամասներ
Ինչպես արդեն հայտնել էինք, լեգենդար երգիչ Յուրի Շատունովը մահացել է հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը՝ Շտապօգնության մեքենայի մեջ՝ սրտի կաթվածից:
Տրոյեկուրովսկի գերեզմանի մերձակայքում գտնվող հուղարկավորության սրահը ամբողջովին զարդարված էր նրա հայտնի երգից սպիտակ վարդերով:
Արդեն առավոտյան ժամը տասի մոտ բազմահազարանոց հերթ էր սովորական մարդկանց, ովքեր եկել էինք հրաժեշտ տալու սիրելի երգչին:
Մարդիկ երգում էին Շատունովի երգերը:
Լրատամիջոցները հայտնում էին, որ կայանատեղիում տեղ չկար, մարդիկ ավտոմեքենաները թողնում էին ճանապարհին, առաջանալով ոտքով: Եղել են նաև մարդկանց մեջ վատացողներ:
Մի երկրպագու էլ, ով որոշել էր անհայտ մնալ, մի ամբողջ բեռնափոխադրման մեքենա էր առաջ բերել, որի մեջ հսկայական քանակությամբ վարդեր էին, նա այդ վարդերը բաժանում էր մարդկանց:
Սգո սրահից դուրս գալիս մարդկանց տալիս էին բացիկներ՝ Շատունովի նկարով:
Արտիստի ընտանիքը չէր մասնակցում սգո արարողությանը: Նրանք պետք է մեկնեին ՌԴ Գերմանիայից: