Արտակարգ դեպք՝ Երևանում. Սարյան փողոցում Ֆ-1 տիպի նռնակ է հայտնաբերվել՝ իր պայթուցիչով. ժամանել են փրկարարներ
Երևանում, այսօր՝ հունիսի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 10։00-ի սահմաններում ԱԻՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման կենտրոն և ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ Սարյան 36 Ա շենքի մոտ գտնվող կիսակառույց շինության մեջ նռնակ կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։ Փրկարարները նշված վայրում հայտնաբերել են Ֆ1- տիպի նռնակ, պայթուցիչը՝ հանած վիճակում, նռնակի մոտ։ Տեղում պարզվել է, որ սակրավորների կարիք չկա։
Պարեկները սահմանազատել են տարածքը։ Նռնակը անվտանգ վայր տեղափոխելու համար ժամանել են ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները: