Ես ահազանգում էի, որ հարկավոր է Հայրենիքը փրկել հայ ժողովրդից. Արծրուն Պեպանյան
Հայաստանի բնակչությունից ջոկջկելով ազգ ստանալու այլ տարբերակ չկա, միակ ուղին սա է. մյուս տարբերակները ես փորձել եմ՝ զրո ընկալում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է հրապարակախոս, մտավորական, Հանրային խորհրդի նախկին անդամ Արծրուն Պեպանյանը:
Նա նաեւ նշել է. «Այ, օրինակ, այն ինչ հիմա մտածում եք ժողովրդի մասին, եթե ես ձեզ ասեի 25 տարի առաջ, ապա չէիք ընդունի: Մինչդեռ ես ասում էի և ահազանգում, որ հարկավոր է Հայրենիքը փրկել հայ ժողովրդից, իսկ դուք չէիք ընդունում:
15 տարի առաջ էլ չէիք ընդունում ժողովրդի հոգեմտավոր խեղումը շտկելու իմ առաջարկը: Հիմա վստահ եմ, կընդունեք:
Եթե չլիներ դաժան տառապանքների այս փուլը, ապա չէր լինի արդեն նշմարվող իմաստնացումը: Հիմա հարկ է իմաստնացողներից Ազգային համակարգ ստեղծել: Սա է ելքը:
Ասել եմ ու կրկնում եմ՝ այն մենթալիտետը, որն ունի մեր ժողովուրդը, դրա հիման վրա պետություն կառուցելը բացառվում է, մեր ժողովուրդը ի վերջո մսխելու էր մեր պետությունը հիմնովին: Հիմա գոնե հույս կա ինչ–որ բան փրկել»։