Մոսկվայի բորսան արտարժույթի շուկայում հայկական դրամով առևտուր է սկսել
Մոսկվայի բորսան արտարժույթի շուկայում հայկական դրամով եւ հարավաֆրիկյան ռանդով առեւտուր է սկսել:
Բորսայում կարծում են, որ նոր արժույթների շնորհիվ կընդլայնվի շուկայի մասնակիցներ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց թիվը, ինչպես նաեւ արտաքին տնտեսական գործունեության սուբյեկտների առեւտրային հնարավորությունները:
Առեւտրականներն ու նրանց հաճախորդները սփոթ եւ սվոպ գործիքներ մուտք կունենան հետեւյալ արժութային զույգերով.
Հարավաֆրիկյան ռանդ – ռուսական ռուբլի (ZAR/RUB)
ԱՄՆ դոլար - հարավաֆրիկյան ռանդ (USD / ZAR)
Հայկական դրամ - ռուսական ռուբլի (AMD/RUB)
ԱՄՆ դոլար – հայկական դրամ(USD/AMD)