Իշխանությունները շնորհակալություն կհայտնեն ԲԴԽ անդամին` նրան ընտրելով պալատի նախագահ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր տեղի համար կպայքարեն Լիզա Գրիգորյանը, Կարեն Թումանյանը եւ Լիպարիտ Մելիքջանյանը:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունը խոստացել է երեք թեկնածուներից օգնել ԲԴԽ անդամ Լիպարիտ Մելիքջանյանին եւ նրան դարձնել նոր ստեղծվելիք դատարանի դատավոր:
Ավելին, մեզ հասած լուրերի համաձայն՝ Լիպարիտ Մելիքջանյանին քաղաքական իշխանությունները խոստացել են նաեւ ընտրել Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ, ու, ըստ դատական հանակարգի, այս քայլին գնալով՝ իշխանությունները շնորհակալություն են հայտնում Մելիքջանյանին Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների կասեցման համար: Նկատենք, որ Մելիքջանյանն այն անձանցից մեկն է, որը ստորագրել է Վարդազարյանի լիազորությունների դադարեցման որոշման տակ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: