Ֆրանսիան առաջարկում է Իրանից և Վենեսուելայից նավթ ներկրել
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մամուլի խոսնակն ասել է, որ միջազգային հանրությունը պետք է ուսումնասիրի ռուսական էներգակիրների մատակարարումների սահմանափակումները մեղմելու բոլոր տարբերակները, այդ թվում՝ բանակցություններ վարի այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Իրանը եւ Վենեսուելան, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:
Հայտնի է, որ ԱՄՆ-ը 2019 թվականից ի վեր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի նկատմամբ, իսկ Իրանի հետ պատժամիջոցների վերացման բանակցությունները դադարեցվել են մարտին:
«Այսպիսով, իրանական նավթը շուկա վերադարձնելու համար առկա հանգույցը պետք է բացվի, եվ կա վենեսուելական նավթ, որը նույնպես պետք է վերադառնա շուկա»,- լրագրողներին ասել է պաշտոնյան:
Նա նշել է, որ պետք է բացատրել, որ Ուկրաինան տարածաշրջանային հակամարտություն չէ, այլ ընդհանուր գործոն, որը դուրս է եվրոպական անվտանգության սահմաններից եւ ազդում է միջազգային կարգի կայունության վրա։