Կիևում զորահավաքի ծանուցագրեր են հանձնել գիշերային ակումբների այցելուներին
Կիևի ոստիկանությունը շրջայց է իրականացրել քաղաքի գիշերային ակումբներում, ինչի արդյունքում զորահավաքի ծանուցագրեր են հանձնել պարետային ժամը խախտած 219 ժամկետային զինծառայողի՝ հայտնել է մայրաքաղաքի ոստիկանության պետը:
«Հանգստյան օրերին իրավապահներն այցելել են Կիևի 420 հաստատություն՝ ստուգելու՝ ինչպես են քաղաքացիները հետևում ռազմական դրության սահմանափակումներին: Անվտանգության ուժերը հայտնաբերել են գիշերային ժամերին աշխատող երկու հաստատություն, որոնցում 413 մարդ խախտել է պարետային ժամը, 219-ին ծանուցագրեր են հանձնվել ներկայանալու զինկոմիսարիատ»,- հայտնում է Укринформ-ը։