Կրեմենչուկի առևտրի և զվարճանքի կենտրոնը հրթիռակոծվել է․ կան զոհեր և վիրավորներ
Հրթիռակոծության է ենթարկվել Ուկրաինայի Կրեմենչուկ քաղաքի առևտրի և զվարճանքի կենտրոնը, որտեղ այնուհետև հրդեհ է բռնկվել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ֆեյսբուքի էջում տեսանյութ է հրապարակել դեպքի վայրից՝ նշելով, որ մոլում ավելի քան 1000 մարդ է գտնվել։
Պոլտավայի մարզի ղեկավար Դմիտրի Լունինը Կրեմենչուկի առևտրի և զվարճանքի այրվող կենտրոնից լուսանկար է հրապարակել։ Դեպքի վայրում աշխատում են բժիշկներ, փրկարարներ և իրավապահներ։
Ավելի ուշ Ուկրաինայի նախագահի գրասենյակից հայտնել են, որ 2 մարդ մահացել է 20-ը՝ վիրավորվել։ Նրանցից 9-ի վիճակը ծանր է։