Թուրքիան, Ադրբեջանը եւ Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Թուրքիան ընդունել է Eternity-2022 զորավարժությունների պլանավորման առաջին խորհրդակցությունը:
Eternity-2022 զորավարժությունները կանցկացվեն 2022 թ. հոկտեմբերի 17-ից 28-ը Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի զինծառայողների մասնակցությամբ։
«Երեք երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ երկուշաբթի Ստամբուլում կայացել է զորավարժությունների պլանավորման առաջին խորհրդակցությունը»,- ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։