G7-ի երկրները խոստանում են շարունակել աջակցել Ուկրաինային «որքան դա կպահանջվի»
«Մեծ յոթնյակի» երկրները խոստացել են շարունակել աջակցել Ուկրաինային «այնքան ժամանակ, որքան կպահանջվի»։
«Մենք կշարունակենք ֆինանսական, հումանիտար, ռազմական եւ դիվանագիտական աջակցություն ցուցաբերել եւ աջակցել Ուկրաինային այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի», - ասվում է G7-ի ղեկավարների հայտարարության մեջ:
Առաջնորդները նաեւ հայտարարել են, որ Ուկրաինան պետք է որոշի ապագա դիվանագիտական ուղին։
«Մենք ձգտում ենք օգնել Ուկրաինային պաշտպանել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, պաշտպանել իրեն եւ ընտրել իր ապագան։ Ուկրաինան պետք է որոշում կայացնի ապագա խաղաղ կարգավորման մասին՝ ազատ արտաքին ճնշումից կամ ազդեցությունից»,- ասվում է հայտարարության մեջ։
Առաջնորդները նշել են, որ միասին կաշխատեն, որպեսզի օգնեն Ուկրաինային պաշտպանել իրեն պատերազմի ավարտից հետո:
«Հետպատերազմյան խաղաղ կարգավորման համար մենք պատրաստ ենք շահագրգիռ երկրների եւ կառույցների եւ Ուկրաինայի հետ միասին համաձայնություններ ձեռք բերել անվտանգության կայուն պարտավորությունների վերաբերյալ, որպեսզի օգնենք Ուկրաինային պաշտպանել իրեն, ապահովել իր ազատ եւ ժողովրդավարական ապագան եւ զսպել ապագա ռուսական ագրեսիան»,- ասված է հայտարարության մեջ։