Զելենսկին G7-ի առաջնորդներին հայտարարել է, որ ցանկանում է, որ պատերազմն Ուկրաինայում ավարտվի մինչև 2022-ի վերջ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին G7-ի առաջնորդներին հայտարարել է, որ ցանկանում է, որպեսզի Ուկրաինայում պատերազմն ավարտվի մինչեւ 2022-ի վերջ, հայտնում է CNN-ը։
Զելենսկին G7-ի գագաթնաժողովին ելույթ է ունեցել տեսակապի միջոցով։ Ըստ աղբյուրի՝ նա կոչ է արել լուրջ ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ մինչեւ ձմեռ պատերազմին վերջ տալու համար։
Զելենսկին նշել է ձմեռային պայմաններում մարտի վարման դժվարությունները, փոխանցում է Reuters-ը։Պատերազմը դադարեցնելու համար Ուկրաինայի նախագահը խնդրել է G7 երկրների առաջնորդներին հակաօդային պաշտպանության համակարգերի մատակարարում, անվտանգության երաշխիքներ եւ Ռուսաստանի դեմ հետագա պատժամիջոցներ կիրառել։ Բացի այդ, Զելենսկին օգնություն է խնդրել Ուկրաինայից հացահատիկի արտահանման եւ երկրի վերականգնման հարցում։