Բեն Աֆլեքի 10-ամյա որդին նստել է Lamborghini-ի ղեկին եւ բախվել թանկարժեք մեքենային
Բեն Աֆլեքի եւ Ջենիֆեր Գարների 10-ամյա որդին նստել է ղեկին եւ բախվել շքեղ մեքենային։
Օրերս պապարացիները նկատել են Բենին եւ նրա ընկերուհի Ջենիֆեր Լոպեսին Լոս Անջելեսի 777 Exotics շքեղ մեքենաների վարձույթի ընկերությունում։ Նրանց հետ միասին եղել է դերասանի 10-ամյա որդին՝ Սեմ Գարները։
Բենի որդին նստել է ղեկին եւ պատահաբար բախվել է մոտակայքում կանգնած սպիտակ BMW-ին։ Դերասանը եւ նրա ժառանգը դուրս են եկել մեքենայից՝ զննելու այն։ Մեծ վնասներ չեն եղել։ Լուսանկարները կարող եք տեսնել այստեղ։
Ըստ TMZ-ի՝ տղան մեղավոր չի եղել։ Մեքենաները ուղղակի միմյանց շատ մոտ են կանգնած եղել։