Գագիկ Ջհանգիրյանը վիրահատության է ենթարկվելու. Դավիթ Խաչատրյան
ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը վիրահատության կենթարկվի։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստին հայտարարեց ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանը։
«Երևի դրա մասին ես պետք է ավելի շուտ հայտնեի, ուղղակի կազմակերպչական խնդիրներով դրա ժամանակը իմ մոտ չեղավ: Պարոն Ջհանգիրյանը վիրահատության է ենթարկվելու հեսա, կամ արդեն այս պահին վիրահատության է ենթակվում և այս առողջական խնդիրների պատճառով ես եմ իրեն փոխարինելու»,-ԱԺ արտահերթ նիստում Վճռաբեկ դատարանի վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար Արտակ Զեյնալյանի թեկնածությունը ներկայացնելիս ասաց ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատրյանը:
Նա հայտնեց, որ մինչև այս պահը հայտնի չէր, թե Գագիկ Ջհանգիրյանը վիրահատության ենթարկվելու է, թե ոչ, ուստի այդ պահին ինքն է ԲԴԽ նախագահի պարտականությունների ժամանակավոր կատարողը:
Արտակ Զեյնալյանի կենսագրությունը ներկայացնելիս վերջինս չնշեց, որ թեկնածուն եղել է ԱԺ պատգամավոր և արդարադատության նախարար: Վրիպակը նկատեց ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը:
ԲԴԽ ներկայացուցիչը հաստատեց վրիպակի փաստը և խոսք տվեց ճշտել դրա պատճառները՝ պնդելով, որ սխալը տեխնիկական է եղել:
Նիստը նախագահող Հակոբ Արշակյանն էլ հիշեց, որ Արտակ Զեյնալյանի հետ միասին կառավարության անդամ են եղել: