Կձևավորվի տրանսպորտի գծով Ադրբեջան-Թուրքիա-Ղազախստան աշխատանքային խումբ
Ավարտվել է Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ղազախստանի արտաքի գործերի եւ տրանսպորտի նախարարների առաջին եռակողմ հանդիպումը։
Ինչպես տեղեկացրել է APA-ն, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ղազախստանի արտաքին գործերի եւ տրանսպորտի նախարարների առաջին եռակողմ հանդիպման արդյունքներով ստորագրվել է Բաքվի հռչակագիրը։
Նիստին մասնակցել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն, Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուխթար Տլեուբերդին, Ադրբեջանի թվային զարգացման եւ տրանսպորտի նախարար Ռաշադ Նաբիեւը, Թուրքիայի տրանսպորտի եւ ենթակառուցվածքի նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն, Ղազախստանի արդյունաբերության եւ ենթակառուցվածքների զարգացման նախարար Կայիրբեկ Ուսկենբաևը։