Մահամերձ Շատունովին տեղափոխած շտապօգնության բժիշկների նկատմամբ քրեական գործ է հարուցվել
Յուրի Շատունովին ժամանակին օգնություն չցուցաբերած շտապօգնության բժիշկների նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին KP.RU-ին տված հարցազրույցում հայտարարել է կատարողի տնօրեն Արկադի Կուդրյաշովը։
«Շտապ օգնություն կանչեցինք (երբ Շատունովը վատացավ), բայց դիսպետչերն ասաց՝ ինքներդ տարեք, ստիպված կլինեք երկար սպասել։ Շատունովին տարանք մոտակա շտապօգնության կայան, որտեղ արդեն ասացին, որ վիճակը լուրջ է, պետք է տեղափոխենք հիվանդանոց։ Շտապօգնության խումբ ուղարկեցին․ մի հնագույն գազել՝ առանց սարքավորումների: Յուրային չհասցրինք հիվանդանոց, նա ճանապարհին մահացավ։ Այո, հիվանդանոցում նրան փորձեցին օգնել, չստացվեց, նա արդեն մահացած էր։ <...> Այժմ քրեական գործ է հարուցվել շտապօգնության բժիշկների նկատմամբ։ Այդ իսկ պատճառով սկզբում մեզ թույլ չտվեցին հուղարկավորել Յուրային, նրանք չտվեցին մարմինը <...>»,- ասել է Կուդրյաշովը։
Շատունովը մահացել է հունիսի 23-ի գիշերը։ Նա 49 տարեկան էր։ Մահվան պատճառը եղել է լայնածավալ ինֆարկտը։ Լրատվամիջոցներն ու Telegram ալիքները գրել են, որ շտապօգնության դիսպետչերը հրաժարվել է բրիգադ ուղարկել։