NASA-ն կարձակի Capstone արբանյակը՝ Լուսնի վրա բնակավայրեր ստեղծելու մտքով
ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (NASA) հայտնել է, որ ծրագրում է լուսին ուղարկել Capstone արբանյակը՝ ապագա տիեզերական Lunar Getaway կայանի համար ուղեծրի կայունության հաշվողական մոդելավորումը ստուգելու նպատակով:
Ամերիկյան Advanced Space ընկերության կողմից CAPSTONE արբանյակի թռիչքի մեկնարկը նախատեսված է արեւելյան ժամանակով 6:00-ին` Նոր Զելանդիայի Մահիա թերակղզում գտնվող Rocket Lab LC-1 արձակման վայրից: Արաբանյակի առաքելությունը լուսնի շուրջ առկա գրեթե ուղղագիծ հալո ուղեծիրը (NRHO) փորձարկելն է, քանի որ ապագայում այդտեղ է նախատեսվում արձակել Lunar Gateway տիեզերական կայանը:
NRHO-ի առանձնահատկությունն այն է, որ լուսնի եւ Երկրի ձգողական ուժերը փոխազդում են նրա վրա, ինչը հնարավորություն կտա կայանը կայուն ուղեծրի մեջ պահել, խնայել վառելիքը եւ մշտական կապ պահել Երկրի հետ։
Գործարկումից վեց օր անց արբանյակը պետք է լինի լուսնային ուղեծրում: Այնուհետեւ վեց ամսվա ընթացքում այն կօգտագործվի`NRHO-ն փորձարկելու եւ տիեզերանավերի միջեւ նավիգացիոն տեխնոլոգիան վավերացնելու նպատակով:
Գործարկումը տեղի է ունենալու «Արտեմիս» միջազգային ծրագրի շրջանակներում, որը նախատեսված է`մարդկանց լուսին ուղարկելու համար: Ենթադրվում է, որ ծրագիրը հետագայում թույլ կտա լուսնի վրա մշտական բնակավայրեր ստեղծել, ինչպես նաև հիմք դնել Մարսի հետազոտությանը։