Մթերքներ, որոնք գլխացավ են առաջացնում
Միգրենով տառապող մարդիկ պետք է սահմանափակեն գլխացավ առաջացնող որոշ մթերքների օգտագործումը, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում զգուշացրել է նյարդաբան Պավել Խորոշևը։
Բժշկական վիճակագրության համաձայն՝ աշխարհում ամեն յոթերորդ մարդ գանգատվում է միգրենի նոպաներից։ Որոշ դեպքերում այս տհաճությունը պայմանավորված է «սննդային սովորություններով», կարծում է Խորոշևը։ Նրա խոսքով՝ ենթադրություն կա, որ յուղոտ միս ուտելը կարող է միգրենի նոպա առաջացնել։ Բուսական դիետան օգնում է որոշ հիվանդների բարելավել իրենց վիճակը, նշել է նյարդաբանը՝ հավելելով, որ եթե մարդը հակված է միգրենի ծանր նոպաների, նա կարող է փորձել հետևել բուսակերների սննդակարգին: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ դա թեթևացնում է որոշ հիվանդների վիճակը: Այդուամենայնիվ, յուղոտ միսը միգրեն առաջացնող ամենաուժեղ գործոնը չէ:
«Միգրենով տառապող մարդիկ պետք է սահմանափակեն ալկոհոլի ընդունումը, հատկապես կարմիր գինու: Միգրեն կարող են առաջացնել կոֆեին պարունակող ըմպելիքները՝ էներգետիկ ըմպելիքները, սուրճը, թեյը և այլն»,-նշել է բժիշկը:
Ըստ նրա՝ գլխացավ կարող է առաջացնել նաև պանիրը, շոկոլադը և սննդային որոշ հավելումներով ուտելքները:
«Ասպարտամի քաղցրացուցիչը և գլյուտամատի համի ուժեղացուցիչը ևս կարող են միգրենի նոպա առաջացնել», – ավելացրել է Պավել Խորոշևը: