Զաքիր Հասանով հայտարարել է ադրբեջանական բանակի թվակազմի ավելացման մասին
«Ուժերի և միջոցների քանակն ավելացել է Հատուկ նշանակության ուժերի և ռազմաօդային ուժերի (օդային ուժեր) անձնակազմի օպտիմալացման հաշվին», հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։
Նա նշել է, որ «Երկաթե բռունցք» հաջող գործողությունից հետո Ադրբեջանի նախագահ, ԶՈւ Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևը խոսել է ադրբեջանական բանակի՝ որպես թուրքական զինված ուժերի փոքր մոդելի նոր որակական մակարդակի բարձրացման մասին։
«Միևնույն ժամանակ նախագահի հրամանագրով հիմնարար փոփոխություններ են կատարվել ադրբեջանական բանակի կազմակերպչական և կադրային կառուցվածքում, և ստեղծվել են ինչպես ցամաքային ուժեր, այնպես էր օպերատիվ ստորաբաժանումներ՝ որպես բանակի մաս»,- ասել է նա։