Հայտնի են մրցաշարի լավագույնները. SADA CUP
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է SADA CUP միջազգային մրցաշարը, ինչից հետո հայտնի են դարձել մրցաշարի լավագույնները, տեղեկացնում է armsport.am-ը:
Լավագույն խաղարկող՝ Ալբերտ Թադևոսյան (Հայաստան)
Լավագույն պաշտպան՝ Անդրե Սպայթ Մկրտչյան (Հայաստան)
Լավագույն թեթև հարձակվող՝ Մեթյու Մադոյան (Հայաստան)
Լավագույն ծանր հարձակվող՝ Օմար Իդելբի (Սիրիա)
Լավագույն կենտրոնական՝ Հասան Ալիակբարի (Իրան)
MVP-ն բաժին հասավ իրանցի Սինա Վահեդիին:
Մրցանակակիրներին պարգևատրել են ՀԲՖ գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանը, ՀԲՖ փոխնախագահ Վահագն Հարությունյանը և SADA ընկերության մարքեթինգի գլխավոր տնօրեն Նարինե Գալստյանը:
Առաջնության վերջին՝ Հայաստան-Սիրիա հանդիպման լավագույն խաղացող էլ ճանաչվել է Ալբերտ Թադևոսյանը՝ վաստակելով 19 միավոր: Նա նաև 3 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 1 արդյունավետ փոխանցում:
SADA CUP մրցաշարին մասնակցել է չորս թիմ՝ Հայաստանի ազգային հավաքականը, Իրանի և Սիրիայի հավաքականները, ինչպես նաև «Թիմ ԱՄՆ»-ն: