Իլոն Մասկի որդին պաշտոնապես աղջիկ է դարձել և փոխել անունը. ԶԼՄ-ներ
Դատարանը բավարարել է ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկի 18-ամյա որդու՝ անունն ու սեռը փոխելու խնդրանքը, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով դատական փաստաթղթերը։
Քսավյեր Մասկը տղա է ծնվել։ Ապրիլին նա դատարանում պահանջել է փոխել անունը՝ սեռային ինքնությանը համապատասխանելու համար։ Նա նաև հայտարարել է, որ այլևս չի ցանկանում ապրել իր կենսաբանական հոր հետ և որևէ կերպ կապված լինել նրա հետ։
«Քանի որ առարկություններ չկան, անվանափոխության, սեռափոխության ճանաչման և նոր ծննդյան վկայականի տրամադրման միջնորդությունը բավարարվել է», – հեռուստաալիքը մեջբերել է դատավորի որոշումը։
Այսպիսով, Քսավյեր Մասկը պաշտոնապես դարձել է Վիվիան Ջեննա Ուիլսոն անունով աղջիկ։ Միլիարդատերը տղայի մորից՝ Ջասթին Ուիլսոնից բաժանվել է 2008 թվականին։