Արաբկիր վարչական շրջանում շաբաթօրյակ է կազմակերպվել
Մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվող շաբաթօրյակներից հերթականը Արաբկիրում էր, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից:
«Համատեղ ջանքերով Երևանն ավելի կոկիկ տեսնելու նախաձեռնությանն ինչպես միշտ միացել էին քաղաքապետարանի, վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչները և արաբկիրցիները:
Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանի, աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Արսեն Կարոյանի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանի վերահսկողությամբ աղբից մաքրվել է 15 խնդրահարույց տարածք՝ ընդհանուր առմամբ 26 միավոր տեխնիկայի ներգրավմամբ։
«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի հատուկ տեխնիկայով էլ կազմակերպվել են փողոցների ու բակային տարածքների լվացման աշխատանքները: Շաբաթօրյակին մասնակցել են նաև ՀՀ ԱԻՆ աշխատակիցները»: