Ազոտից շուրջ 70 ուկրաինացի զինվորներ գերի են հանձնվել
Շուրջ 70 ուկրաինացի զինվորներ, որոնք գտնվում էին Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանի տարածքում, հանձնվել են։ Տեղեկանում ենք РИА Новости-ից։
«Նախ այնտեղ բավականին շատ (գրոհայիններ) լիկվիդացվել են, քանի որ բավականին ակտիվ մարտական գործողություններ են իրականացվել։ Նրանցից ոմանք փախչել են»,-հայտնել է ռուսական կողմը։
Նրա խոսքով, հնարավոր է, որ ուկրաինացի զինվորականների մի մասը կարող է լքել գործարանը քաղաքացիական անձանց քողի տակ։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։