«Եվրատեսիլ-2023»-ը չի անցկացվելու Ուկրաինայում
Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) հայտնել է, որ 2023 թվականին Եվրատեսիլ միջազգային երգի մրցույթը չի կայանալու այս տարվա հաղթող երկրում՝ Ուկրաինայում` երկրում ռազմական գործողությունների պատճառով:
Նշվում է, որ որոշումը կայացվել է՝ միջոցառմանը մասնակցող և դրանում ներգրավված յուրաքանչյուրի անվտանգությունը երաշխավորելու նպատակով: Միջոցառման կազմակերպումը պետք է անհապաղ սկսվի ընդունող երկրում:
«EBU-ն ափսոսանքով որոշում է կայացրել միջոցառումը տեղափոխել այլ երկիր և կշարունակի քննարկումները հաջորդ տարվա Եվրատեսիլ երգի մրցույթի համար հարմար վայր գտնելու համար»,-ասված է հայտարարությունում:
«Եվրատեսիլ-2022» երգի հեղինակավոր մրցույթում հաղթել է Ուկրաինան, որը ներկայացրել է Kalush Orchestra-ն` «Stefania» երգով: