Բրիտանիան պատրաստ է լրացուցիչ վարկ տրամադրել Ուկրաինային
Լոնդոնը պատրաստ է Համաշխարհային բանկի միջոցով Կիևին տրամադրել լրացուցիչ 525 մլն դոլար վարկի երաշխիք, ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի գրասենյակի հաղորդագրության մեջ։
«Ուկրաինայի կառավարությունը մտավախություն ունի, որ մինչև աշուն ֆինանսավորումը կարող է սպառվել, եթե իրեն շտապ ֆինանսական օգնություն չտրամադրվի: Բրիտանիան «պատրաստ է տրամադրել ևս 525 միլիոն դոլարի (կամ 429 միլիոն ֆունտ ստերլինգ) երաշխիք՝ Համաշխարհային բանկի միջոցով»,-ասվում է հայտարարության մեջ:
Նշվում է, որ Մեծ Բրիտանիայից Ուկրաինային տրամադրվող տնտեսական ու հումանիտար օգնության ընդհանուր ծավալը կգերազանցի 1,5 միլիարդ ֆունտ ստերլինգը (1,8 միլիարդ դոլար):