Իրանը սկսում է իր առաջին ատոմակայանի շինարարության նախագիծը
Իրանի իշխանությունները սկսել են 360 մեգավատ հզորությամբ իրանական առաջին ատոմակայանի կառուցման նախագիծը, շաբաթ օրը հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (AEOI) ղեկավար Մոհամմադ Էսլամին։
«Այս տարի ևս մեկ աշխատանք սկսեցինք՝ նախագծելով 360 մեգավատ հզորությամբ համաիրանական էլեկտրակայանը, որի կառուցումը պետք է իրականացվեր օտար երկրների հետ համագործակցությամբ, այսօր մենք վճռականորեն փոխել ենք այս նպատակը և, օգտագործելով ազգային ներուժը, կառուցում ենք լիարժեք իրանական ատոմակայան»,- ասել է Էսլամին:
Նա նաև կոչ է արել հայրենական շինարարական ընկերություններին, արդյունաբերական ձեռնարկությունների խոշոր սեփականատերերին միանալ ատոմակայանի կառուցման նախագծին։
«Այսպիսով, մեր երկիրը կունենա տեխնոլոգիաների և արդյունաբերության ավելի բարձր մակարդակ, կդառնա սեփական միջուկային էներգիա ունեցող երկիր, և արդյունքում մենք կկարողանանք լինել սեփական միջուկային արդյունաբերությամբ առաջատար երկրների շարքում»,- եզրափակել է Էսլամին։