«Լիվերպուլի» 130 տարվա պատմության լավագույն գոլը
Երկրպագուների քվեարկությամբ ընտրվել է «Լիվերպուլի» պատմության լավագույն գոլը:
Ակումբի 130-ամյա պատմության լավագույն գոլ է ճանաչվել 2019 թվականին Դիվոկ Օրիգիի՝ «Բարսելոնայի» դարպասը խփած գնդակը:
Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Լիվերպուլը» «Կամպ Նոուում» 0:3 հաշվով պարտվել էր «Բարսելոնային», սակայն պատասխան հանդիպմանը կարողացել էր անհավանական հաշիվ գրանցել՝ 4-0: 27-ամյա բելգիացին խփել էր խաղի 4-րդ գնդակը, որի շնորհիվ անգլիական ակումբը եզրափակիչի ուղեգիր էր նվաճել:
Երկրորդ և երրորդ հորիզոնականներն զբաղեցրել են Սթիվեն Ջերարդի՝ համապատասխանաբար 2006 թվականի Անգլիայի գավաթի և 2005 թվականի Չեմպիոնների լիգայի եզրափակիչներում խփած գոլերը: