Պերուի ափերի մոտ երկրաշարժ է տեղի ունեցել
Կիրակի օրը Պերուի ափերի մոտ 5,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը (USGS):
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Արեկիպա քաղաքից 110 կիլոմետր հարավ։
Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։