Մոսկվայում հրաժեշտ են տալիս Յուրի Շատունովին
Երգիչ Յուրի Շատունովին հրաժեշտի արարողությունը սկսվել է կիրակի առավոտյան Մոսկվայի Տրոեկուրովսկի գերեզմանատանը, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Հարյուրավոր մարդիկ եկել են հարգելու Շատունովի հիշատակը, շատերը սպիտակ վարդերի փնջերով:
Սգո սրահը պատված է սպիտակ վարդերով, արարողությունը հերթապահում են շտապօգնության մեքենաները։
«Սպիտակ վարդեր» երգը 80-ականների վերջին «Ласковый май» խմբի մենակատար Շատունովի հիթերից էր։
Շատունովը մահացել է հունիսի 23-ի գիշերը՝ 49 տարեկան հասակում։ Մահվան պատճառը եղել է սրտի կաթվածը։