Սևերոդոնեցկի «Ազոտ»-ի արդյունաբերական գոտին անցել է ԼԺՀ և ռուսական ուժերի վերահսկողության տակ
Սևերոդոնեցկի «Ազոտ» գործարանի արդյունաբերական գոտին անցել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության և Ռուսաստանի զինվորականների լիակատար վերահսկողության տակ։
Այս մասին հունիսի 25-ին հայտարարել է ԼԺՀ ժողովրդական միլիցիայի փոխգնդապետ Անդրեյ Մարոչկոն։
«Մենք արդեն կարող ենք լիովին վստահորեն ասել, որ մենք վերահսկում ենք այս ձեռնարկությունը», – հայտարարել է Մարոչկոն:
Հունիսի 25-ին «Ազոտ» քիմիական գործարանի տարածքից 800 խաղաղ բնակիչ է տարհանվել։ Ըստ աղբյուրի,նույն օրը հայտնի է դարձել, որ գործարանի տարածքում գտնվող ուկրաինացի զինյալները դիտավորյալ հրկիզել են շենքերից մեկը, որի նկուղում 40 խաղաղ բնակիչ է եղել։ Նրանց բոլորին հաջողվել է փրկել և սպասում են տարհանման։
Հունիսի 24-ին Ուկրաինայի զինված ուժերի և Ազգային գվարդիայի զորքերին հրամայվել է լքել Սևերոդոնեցկը, ասել է Ուկրաինայի կողմից վերահսկվող Լուգանսկի շրջանի վարչակազմի ղեկավար Սերխի Գայդայը։