«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստի՝ գրավի դիմաց ազատ արձակման ժամկետը երկարաձգվել է
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը, ով կասկածվում է բռնաբարության մեջ, կշարունակի գրավի դիմաց ազատության մեջ մնալ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Հունիսի 24-ին դատարանը երկարաձգել է 20-ամյա ֆուտբոլիստի՝ ազատության մեջ մնալու ժամկետը։ Մանչեսթերի ոստիկանությունը նշել է, որ գործի մասին նոր հաղորդագրություններ չեն լինի այնքան ժամանակ մինչև նրան մեղադրանք չներկայացվի կամ նա ազատ չարձակվի։
Հիշեցնենք՝ ֆուտբոլիստը ձերբակալվել էր հունվարին՝ իր ընկերուհու՝ Հարիետ Ռոբսոնի մեղադրանքներից հետո, որը հրապարակել էր ծեծի լուսանկարներ և տեղադրել ձայնագրություններ, որոնցում Մեյսոնը ստիպում էր Հարիետին սեքսվ զբաղվել։ Գրինվուդը կալանքի տակ է եղել 3 օր։
Դրանից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» Գրինվուդին հեռացրել էր մարզումներից՝ նրա դեմ մեղադրանքների պատճառով, իսկ Nike ընկերությունը դադարեցրել էր նրա հետ աշխատանքը: