«Բավարիայի» ֆուտբոլիստները դժգոհ են Լևանդովսկու պահվածքից
«Բավարիայի» ֆուտբոլիստները դժգոհ են Ռոբերտ Լևանդովսկու պահվածքից: Խոսքը վերաբերում է լեհ ֆուտբոլիստի՝ ամռանը ակումբից հեռանալու ցանկությանը:
Ինչպես տեղեկացնում է Bayern&Germany-ն՝ լեհ ֆուտբոլիստի հրապարակավ արած հայտարարությունները լավ չեն ընդունվել թիմի կողմից։ Նշվում է, որ կոլեկտիվում կասկածներ կան, թե արդյո՞ք կկարողանան առաջվա պես վստահել Լևանդովսկուն, թե բաժանումը քիչ թե շատ ողջամիտ որոշում է։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բավարիայի» տնօրենը գնացել է Լևանդովսկու հետ հանդիպման, որպեսզի համոզի նրան մնալ թիմում։