Իտալական «Լացիոն» կարող է գնել Red Bull-ը
«Լացիոն» կարող է նոր սեփականատեր ունենալ։
Հռոմեական ակումբը գնելու հավակնություններ ունի աշխարհահռչակ Red Bull ընկերությունը։ Մեկնարկային առաջարկը ֆինանսական տեսանկյունից կազմում է 350-360 միլիոն եվրո։ Նշվում է, որ իտալական կողմը գործարքից ցանկանում է ստանալ նվազագույնը 500 միլիոն եվրո։
Հիշեցնենք, որ Red Bull-ին են պատկանում գերմանական «Լայպցիգը», ավստրիական «Զալցբուրգը», MLS-ը ներկայացնող «Նյու Յորքը» և բրազիլական «Բրագանտինոն»։