ՈւԵՖԱ-ի նախագահը քննադատել է «Լիվերպուլի» գլխավոր մարզչին
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը պատասխանել է «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպին, ով դժգոհել էր առաջնությունների խիտ խաղացանկից։
«Միշտ հեշտ է մեղադրել ՖԻՖԱ-ին և ՈւԵՖԱ-ին։ Եթե դու ցանկանում ես քիչ խաղալ, ուրեմն պետք է քիչ գումար վաստակես։ Բողոքել կարող են ֆաբրիկայի աշխատողները, որոնք ամսական հազար եվրո են վաստակում»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում La Gazzetta dello Sport-ը։
Հիշեցնենք, որ 2021/22 մրցաշրջանի արդյունքներով «Լիվերպուլը» Անգլիայի Պրեմիեր Լիգայում զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, իսկ Չեմպիոնների Լիգայի եզրափակչում պարտություն կրեց Մադրիդի «Ռեալից»։