Թուրքական հետախուզությունը հույն լրտեսի է ձերբակալել
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը (MIT) հայտարարել է հունական հետախույզին ձերբակալելու մասին, այս մասին գրում է Star թերթը։
Հունաստանի քաղաքացի Մուհամեդ Ամար Ամպարան Թուրքիայում լրտեսություն է իրականացրել Հունաստանի Ազգային հետախուզական գործակալության անունից։
Պարզվել է, որ Ամպարան Թուրքիա կատարած իր այցերի ժամանակ հանդես է եկել որպես ձեռնարկատեր և առևտրի պատրվակով զբաղվել է լրտեսական գործունեությամբ։ MIT-ի գործողության ընթացքում ձերբակալված Ամպարան տեղեկություններ է հավաքել թուրքական զինված ուժերի ստորաբաժանումների մասին։
Նա նաև տվյալներ է հավաքել Թուրքիայում գտնվող սիրիացիների և Հունաստանում Թուրքիայում արգելված իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության կողմնակիցների մասին։