Զելենսկին աշխատանքից ազատել է Վրաստանում, Իրանում, Սլովակիայում, Պորտուգալիայում եւ Լիբանանում Ուկրաինայի դեսպաններին
Նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպաններին հինգ երկրներում՝ Վրաստանում, Սլովակիայում, Պորտուգալիայում, Իրանի Իսլամական Հանրապետությունում եւ Լիբանանում։
Այդ մասին վկայում են համապատասխան հրամանագրերը, որոնք հրապարակվել են Ուկրաինայի նախագահի գրասենյակի կայքում, հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը։
Ուկրաինայի նախագահը, մասնավորապես, ազատել է.
• Վրաստանում դեսպան Իգոր Դոլգովին,
• Սլովակիայում դեսպան Յուրի Մուշկոյին,
• Պորտուգալիայում դեսպան Իննա Օգնիվեցին,
• Իրանի Իսլամական Հանրապետությունում դեսպան Սերգեյ Բուրդիլյակին,
• Լիբանանի Հանրապետությունում դեսպան Իգոր Օստաշին։