Պատմական փաստեր հայ-ռուսական դարավոր <<բարեկամության>> մասին
Պատմական փաստեր հայ-ռուսական դարավոր <<բարեկամության>> մասին `
1804թ-ի սեպտեմբերի 2 - Գեներալ Ցիցիանովի գլխավորած ռուսական կորպուսը կողոպտեց Սբ․ Էջմիածինը։
1805 թ․ ապրիլ - Մայր տաճարի երկրորդ կողոպուտը գեներալ Նեսվետաևի կողմից։
1827 թ․ հոկտեմբեր 1-ին հայերի օգնությամբ և գործուն աջակցությամբ Երևանի բերդը պարսիկներից գրաված գեներալ Պասկևիչը բացահայտ հալածանքներ սկսեց հայ մտավորականների նկատմամբ։
1828-29 թթ․ ռուս-թուրքական պատերազմի օրերին ռուսները Արևմտահայաստանում կողոպտեցին հայկական բնակավայրերը։
1836 մարտի 11 - Պոլոժենիե։ Նիկոլայ Ա-ի հրամանով սահմանափակվեցին Հայ եկեղեցու իրավունքները։
1840 ապրիլի 10 - Նիկոլայ Ա-ի հրամանով վերացվեց 1828-ի մարտի 21-ին ստեղծված Հայկական մարզը։
1879 թ. Երևանի նահանգապետի կողմից ցարական կառավարությանը ներկայացվող ամենամյա հաշվետվության մեջ շեշտվում է, որ հայկական ծխական դպրոցների մեծ մասը հազիվ թե կարողանա ծառայել որպես լուսավորություն տարածող, և «... հետևաբար հայերի կրթական գործը հազիվ թե նպատակահարմար է մասնավոր ձեռքերում թողնել»։
Երեք անգամ՝ 1885, 1897 և 1903 թթ., հայկական դպրոցները փակվեցին: Ցարական կառավարությունը սկսեց վարել բացահայտ ռուսացման քաղաքականություն:
1890-ական թթ․ - աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ ցարական կառավարության կողմից բացահայտ աջակցություն սուլթանական կառավարությանը։
1903 հունիսի 12 - Ռուսական կայսրությունում Հայ եկեղեցուն պատկանող գույքի ու կալվածքների բռնագրավման և պետականացման մասին օրենքը։
1905-1906՝ ռուսական կառավարության կողմից Այսրկովկասում հրահրված հայ-թաթարական բախումներ ու կոտորածներ։
1912 - հայ մտավորականների պետերբուրգյան դատավարությունը։
1914-1916՝ Կովկասյան ճակատում ռուսական զորքերի միտումնավոր դանդաղ առաջխաղացում և անակնկալ նահանջների մարտավարություն, որի արդյունքում թուրքերին հաջողվեց Արևմտյան Հայաստանում ամբողջությամբ կյանքի կոչել Հայոց ցեղասպանությունը։
1918 մարտի 3 - Բրեստ-Լիտովսկի հաշտության պայմանագիրը Խորհրդային Ռուսաստանի և Քառյակ միության երկրների միջև։ Հաշտության 4-րդ հոդվածով և ռուս-թուրքական լրացուցիչ համաձայնագրի համաձայն՝ ռուսները Արևմտյան Հայաստանը ճանաչեցին Օսմանյան կայսրության տարածք։
1920 մայիս - Արցախի բռնազավթումը Կարմիր բանակի ու ադրբեջանական զորամասերի կողմից։
1920 հուլիս-օգոստոս՝ ռուսները բռնազավթեցին Նախիջևանն ու Զանգեզուրը։
1920 օգոստոս 4 - բոլշևիկները Գորիսում գնդակահարեցին ՀՀ խորհրդարանի անդամներ Արշակ Շիրինյանին և Վահան Խորենուն։
1920 օգոստոսի 24 - «Սրտագին ու անկեղծ բարեկամության» պայմանագիր բոլշևիկների ու քեմալականների միջև։ Արևմտահայաստանն ու Արևելահայաստանի մի մասը ճանաչվեցին թուրքական հայրենիքի անբաժան մասը։
1920 սեպտեմբերի 23 - ռուսների դրդմամբ թուրքերը հարձակվեցին ՀՀ-ի վրա։ Սկսվեց հայ-թուրքական պատերազմը։
1920 նոյեմբերի 29 - Կարմիր բանակը ներխուժեց ՀՀ և չեղած բանվորա-գյուղացիական ապստամբության անունից Հայաստանը հռչակեց խորհրդային հանրապետություն։
1920 դեկտեմբեր 2 - Հայաստանի խորհրդայնացումը։ Առաջին հանրապետության կործանումը։
1920 դեկտեմբեր - 1921 հունվար՝ հայ մտավորականների և հայկական բանակի հրամանատարական կազմի աքսորը։ Մտավորականների կացնահարում Երևանի բանտերում։
1921 հուլիսի 5 - Կովբյուրոյի որոշմամբ Արցախը նվիրվեց Ադրբեջանին։
1921 մարտի 16-ի Մոսկվայի և նույն թվի հոկտեմբերի 13-ի Կարսի չարաբաստիկ պայմանագրերը։ Կարսի և Սուրմալուի շրջաններն անցան Թուրքիային, Շարուր-Նախիջևանը՝ Ադրբեջանին։
1926 - Մոսկվան Հայ եկեղեցուն արգելեց հիշատակի պատարագ մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։
1929-1949 -Հայաստանից աքսորվեցին, բանտերում կտտանքների ենթարկվեցին ու գնդակահարվեցին տասնյակ հազարավոր հայորդիներ։ Մտավորականության կազմակերպված ոչնչացում։
1953 մայիսի 30 - ԽՍՀՄ կառավարության հայտարարությունն այն մասին, որ պաշտոնական Մոսկվան Թուրքիայից հողային պահանջ չունի։
1966-88 - բացահայտ հալածանքների նոր ալիք այլախոհների նկատմամբ։ ԱՄԿ անդամների ձերբակալություն ու աքսոր։
1988 փետրվարի 27-29 - Սումգայիթի ցեղասպանությունը։
1988-1990- Մոսկվայի անտարբեր հայացքի ներքո ադրբեջանաբնակ հայության տեղահանում, թալան ու կոտորածներ։
1990 թ. հունվար - Բաքվի հայության ջարդերը։
1990-1992- Ադրբեջանի ինտենսիվ զինում։
1991 թ. ապրիլ-մայիս - ռուս-ադրբեջանական համատեղ իրականացված «Օղակ» գործողությունը և Արցախի տասնյակ հայկական բնակավայրերի ավերածությունները։