Ռուս պատրիարք Կիրիլն ընկել է Նովոռոսիյսկի տաճարում պատարագի ժամանակ
Ռուս ուղղափառ եկեղեցու առաջնորդն ի պատիվ սուրբ Պետրոս եւ Ֆեւրոնիա Մուրոմցիների տաճարի օծումից հետո սայթաքել է մարմարի վրա, հայտնում է MK-ն։
Սոցցանցերում տարածված տեսանյութում երեւում է, թե ինչպես է պատրիարք Կիրիլն ընկնում հատակին, նրա մոտ են վազում թիկնապահները:
Հաղորդվում է, որ ոչ ոք չի հասցրել ժամանակին արձագանքել՝ ո՛չ արարողակարգի ծառայությունը, ո՛չ էլ մոտակայքում կանգնած եպիսկոպոսները։ Պատրիարքը մեջքը հարվածել է ամբիոնի եզրին։ Սակայն պատարագը շարունակվել է։