Bellator 282․ Գեղարդ Մուսասին պարտվել է Ջոնի Էբլինին չեմպիոնական մենամարտում
Խառը մենամարտերի միջին քաշային կարգում Bellator 282-ի չեմպիոն Գեղարդ Մուսասին տիտղոսի պաշտպանության մենամարտում պարտվել է 30-ամյա ամերիկացի Ջոնի Էբլինին։
Նիդեռլանդները ներկայացնող 36-ամյա հայ մարզիկը ԱՄՆ-ի Անքասվիլ քաղաքում տեղի ունեցած մենամարտում պարտվել է մրցավարների միաձայն որոշմամբ՝ 45։50, 45։50, 45։50։
Գեղարդ Մուսասին խառը մենամարտերում կրեց 8-րդ պարտությունը։ Նա ունի 49 հաղթանակ։ Ջոնի Էբլինն առայժմ անպարտելի է՝ 13 հաղթանակ։
Նախորդ անգամ Գեղարդ Մուսասին տիտղոսը պաշտպանել էր փետրվարի 25-ին՝ առաջին ռաունդում պարտության մատնելով 36-ամյա ամերիկացի Օսթին Ուանդերֆորդին։