Իրանում երկրաշարժ է տեղի ունեցել
Շաբաթ առավոտյան Իրանի Հորմոզգան նահանգի Բանդար Չարաք քաղաքում 5,6 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Mehr-ը։
Թեհրանի համալսարանի երկրաֆիզիկայի ինստիտուտի սեյսմոլոգիական կենտրոնը տեղական ժամանակով 08:07-ին երկրաշարժ է գրանցել։
Վերջին տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել 22 կմ խորությամբ։
Երկրաշարժը զգացվել է նաև Բանդար Աբաս, Քիշ եւ Բանդար Լենգեհ քաղաքներում։
Երկրաշարժի հասցրած հնարավոր վնասների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում։