Շատունովի ներկայացուցիչները բժիշկների նկատմամբ բողոք չունեն
Յուրի Շատունովի ներկայացուցիչ Արկադի Կուդրյաշովը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է, որ իրենք բողոք չունեն շտապօգնության բժիշկներից, որոնք փորձել են փրկել երգչի կյանքը։
Շատունովը մահացել է հունիսի 23-ին 48 տարեկանում։ Մահվան պատճառ է դարձել լայնածավալ ինֆարկտը։ Լրատվամիջոցներում եւ տելեգրամյան ալիքներում գրում էին, թե շտապօգնության դիսպետչերը հրաժարվել է նրա մոտ բրիգադ ուղարկել։ Մոսկվայի՝ շտապ բուժօգնության շրջանային կայանը հերքել է այդ տեղեկատվությունը՝ հայտարարելով, որ ընկերները որոշել են Շատունովին անձամբ հիվանդանոց հասցնել եւ այնտեղից զանգ ստանալուց հետո տեղում են եղել արդեն երեք րոպե անց։
«Ոչ մի բողոք չունենք ոչ շտապօգնությունից, ոչ բժիշկներից»,- ասել է գործակալության զրուցակիցը։