Michelin-ը մետաղի ջարդոնից եւ կիտրոնի կեղևից անվադողեր է արտադրել
Michelin ընկերությունը ներկայացրել է անվադողեր, որոնց բաղադրության կեսից ավելին էկոլոգիապես մաքուր նյութերից է կազմված, գրում է Motor-ը եւ հավելում, որ հումքը բնական կաուչուկն է, կիտրոնի եւ նարնջի կեղեւը, սոճու խեժը և մետաղի ջարդոնը։
Անվադողերը կտեղադրվեն Porsche 718 Cayman GT4 ePerformance էլեկտրական մեքենայի վրա, որը կմասնակցի Անգլիայի Գուդվուդ քաղաքում կայանալիք ավանդական մրցարշավին։
Անցյալ ամառ Michelin-ը թողարկել էր 46 տոկոսով կայուն նյութերից կազմված անվադողեր, որոնք մշակվել էին հատուկ շվեյցարական GreenGT ընկերության Lehmann սպորտային մեքենայի նախատիպի համար։